Եթե դու 18 տարեկան ես, քո ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է, քան ԱԺ-ում նստած ոհմակի, որոնց համար այդ կյանքերն ընդամենը վիճակագրություն են

Մանրամասներ

ա

Պետության չգոյության պայմաններում արդեն մեկ տարի է՝ սարերում, վատ պայմաններում ծառայում են 18 տարեկան տղաներ, որոնք ապակողմնորոշված են: 168.am-ի հետ զրույցում ասել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:

«Նրանք չեն հասկանում՝ ինչ է կատարվում. մեկն ասում է՝ մինչև վերջին շունչը պետք է պահեք դիրքը, մեկն ասում է՝ հետ քաշվեք, մեկն ասում է՝ չկրակեք, մյուսն ասում է՝ կրակեք: Մի խոսքով, նրանք ապակողմնորոշված են զուտ ոչ պրոֆեսիոնալ և դիլետանտ ղեկավարության կողմից:

Այսինքն՝ նրանք իրենց առջև դրված չունեն հստակ հրամաններ, չունեն հստակ խնդիրներ, որոնք պետք լուծել ստեղծված իրավիճակում: Եվ այդ պայմաններում 18 տարեկան տղան հասկանում է, որ ավելի լավ է՝ ես հանձնվեմ, քան զոհվեմ, որովհետև եթե դու 18 տարեկան ես, քո ապրելու ցանկությունը շատ ավելի մեծ է, քան ԱԺ դահլիճում նստած ոհմակի, որոնց համար այդ կյանքերն ընդամենը վիճակագրություն են»: