Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել էսկալացիա հրահրող գործողությունները

Մանրամասներ

ա

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք իրավիճակի սրում են հրահրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։