Պուտինը Ռայիսիին ասել է, որ ՌԴ-ն ձգտում է գործարկել «3+3» մեխանիզմը և հույս ունի, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին

Մանրամասներ

ա

Նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին ունեցել են հեռախոսազրույց, որի շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «3+3» խորհրդատվական մեխանիզմի գործարկումը:

Ինչպես հաղորդում է tasnimnews.com-ը, Պուտինը մտահոգություն է հայտնել ղարաբաղյան տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Նա ասել է, որ Ռուսաստանը ձգտում է գործարկել «3+3» խորհրդատվական մեխանիզմը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և համագործակցությունը խթանելու համար, և հույս է հայտնել, որ Իրանը նույնպես կաջակցի այդ ձևաչափին։