Թողարկվել է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմի շարունակության առաջին թրեյլերը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

HBO Max սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սփին-օֆֆի առաջին թրեյլերը «And Just Like That…»:

Թրեյլերում հայտարարվել է նաեւ նախագծի պրեմիերայի ամսաթիվը՝ դեկտեմբերի 9-ը, փոխանցում  են news-ը և Gazeta.ru-ն։

ա

Թրեյլերում հայտնվում են օրիգինալ սերիալի հերոսուհիներ Քերի Բրեդշոուն (Սառա Ջեսիկա Փարկեր), Շարլոտա Յորքը (Քրիստին Դեւիս) եւ Միրանդա Հոբսը (Սինտիա Նիքսոն): Կանայք պատրաստվում են ճաշել միասին։

Թրեյլերում կարելի է տեսնել նաեւ Քերիի լավագույն ընկեր Սթենֆորդ Բլեթչին․ կերպար, որը կերտել է վերջերս մահացած դերասան Ուիլի Գարսոնը։