Չինաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ փոխադարձ հարգանքի պայմանով. Սի Ցզինպին

Մանրամասներ

ա

Չինաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ փոխադարձ հարգանքի պայմանով: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ սպասվող վիրտուալ հանդիպմանն ընդառաջ, հայտնում է CNBC-ն։

«Հենց հիմա Չինաստան-ԱՄՆ. հարաբերությունները գտնվում են պատմական կրիտիկական փուլում», - ասվում է Ցզինպինի` ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեին ուղղված նամակում, որը ոչ առեւտրային կազմակերպություն է, կենտրոնակայանը` Նյու Յորքում:

«Երկու երկրներն էլ կշահեն համագործակցությունից եւ կպարտվեն առճակատումից։ Համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է»։ «Հետեւելով փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության եւ փոխշահավետ համագործակցության սկզբունքներին` Չինաստանը պատրաստ է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ բոլոր ոլորտներում փոխանակումները եւ համագործակցությունն ընդլայնելու համար»,- ասված է նամակում։ Այն ընթերցվել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանգի կողմից ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների ազգային կոմիտեի ամենամյա գալա երեկոյի ժամանակ։

Բայդենը եւ Ցզինպինը պատրաստվում են վիրտուալ հանդիպում անցկացնել հաջորդ շաբաթ, նամակի հրապարակումից մի քանի ժամ առաջ հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: