Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի դեմ 12-15 տարեկան երեխաների պատվաստումը

Մանրամասներ

ա

Վրաստանի իմունիզացիայի խորհրդի որոշմամբ թույլատրվել է 12-15 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսի դեմ:

Այս մասին խորհրդի նիստից հետո հայտնել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, փոխանցում են վրացական լրատվամիջոցները։

«Խորհուրդը հավանություն է տվել Pfizer պատվաստանյութի երկու դեղաչափով պատվաստմանը՝ ծնողի համաձայնությամբ, ինչն անհրաժեշտ պահանջ է անչափահասի նկատմամբ բժշկական միջամտության դեպքում։ Շատ երկրներ արդեն սկսել են պատվաստման գործընթացը»,- հայտնել է Գաբունիան։