ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ շփում չի նախատեսվում․ Պեսկով

Մանրամասներ

ա

Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման տարելիցի առթիվ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների շփումներ նախատեսված չէ, ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այսօր այդ հարցով ոչ մի շփում նախատեսված չէ», – ասել է Պեսկովը։ «Ինչ վերաբերում է երեքով շփմանը, եթե ինչ-որ պահի նման պայմանավորվածություն ձեռքբերվի, մենք ձեզ կտեղեկացնենք։ Ներկա պահին որոշակի ըմբռնումներ չկան», – ասել է Պեսկովը