Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ նրան բանտից հանել են, ուղղաթիռ նստեցրել ու տարել անհայտ ուղղությամբ

Մանրամասներ

ա

Վրաստանի ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից դուրս են բերել անհայտ ուղղությամբ օդ բարձրացած ուղղաթիռով, հայտնել է պետության Սաակաշվիլիի մայրը` Գիուլի Ալասանիան, գրում է Russia Today-ը:

«Նրանք (բանտի ղեկավարությունը) անտեսել են ամեն ինչ, մեր աչքի առաջ գողացան որդուս և տարան ինչ-որ տեղ... Փաստն այն է, որ նրան զրահամեքենաներով դուրս են հանել, հետո նստեցրել են ուղղաթիռ, բայց չգիտեմ՝ ուր են տարել, տեսնենք»,- ասել է կինը:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաակաշվիլիին «տարել են Գորի քաղաքի հիվանդանոց»:

Բժիշկ Նիկոլոզ Կիփշիձեի խոսքով, հացադուլի մեջ գտնվող նախկին նախագահի վիճակն օրեցօր վատանում է։ Միաժամանակ նոյեմբերի 6-ին Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Սաակաշվիլին, հացադուլի մեջ գտնվելով հանդերձ, սնունդ ընդունում։ Նախկին նախագահը հայտարարել էր, որ դա սնունդ չէր, այլ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ միկրոտարրեր:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են: