Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Թեհրանի միջուկային խնդիրը

Մանրամասներ

ա

Չինաստանի ԱԳՆ Վան Ին եւ նրա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլախիյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների պլանը, ինչպես նաեւ Աֆղանստանում կայունությունը վերականգնելու ուղղությամբ միջազգային ջանքերը, կիրակի հայտնել է ՉԺՀ ԱԳ նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ուրախ ենք, որ իրանյան կողմը որոշել է միանալ ՀՀԳԾ բանակցություններին, որոնք կկայանան ընթացիկ ամսվա վերջում,-ասել է Վան Ին:-Դա վկայում է Թեհրանի դրական տրամադրվածության մասին: ԱՄՆ-ն միակողմանի կարգով դուրս է եկել իրանյան միջուկային խնդրի համաձայնագրից եւ պետք է առաջինը քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար»:

Ինչպես նշել է Չինաստանի ԱԳՆ-ն, երբ Միացյալ Նահանգները վերադառնան գործարքին, Իրանը կարող է սկսել կատարել դրանում իր պարտավորությունները: «Շահագրգիռ կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժգնացնի համակարգումը, որպեսզի բանակցությունները նորմալ հունի մեջ վերադառնան,-հավելել է նա:-Չինաստանը սատարում է Իրանի եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջեւ համագործակցության ամրապնդումը, քանի որ դա թույլ կտա ստեղծել բարենպաստ մթնոլորտ խորհրդակցությունները վերականգնելու համար»:

Վան Ին նաեւ շնորհավորել է Իրանին Աֆղանստանի հարեւան պետությունների ԱԳ նախարարների մակարդակում 2-րդ նիստի բարեհաջող անցկացման կապակցությամբ, որը կայացել է «ճիշտ ժամանակին»: Նա հիշեցրել է, որ Պեկինը կհյուրընկալի աֆղանական հարցի շուրջ հանդիպման երրորդ փուլը եւ կոնսենսուսն ամրապնդելու համար հանուն բարձր արդյունավետության պատրաստ է ուժգնացնել փոխգործակցությունը Թեհրանի հետ համապատասխան ուղղությամբ:

«Չինաստանն ու Իրանը սատարում են միմյանց հետ համապարփակ ռազմավարական գործընկերային հարաբերություններ,-ընդգծել է չինացի նախարարը:-Անկախ այն բանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան միջազգային հարթակում, Պեկինը հաստատակամորեն կնպաստի Թեհրանի հետ բարեկամական կապերի զարգացմանը»: