Ելիզավետա II-ի ժամագործները ծախսել են 40 ժամ Վինդզորի բոլոր ժամացույցների ժամը ձմեռային ժամանակի փոխելու համար

Մանրամասներ
մեծ բրիտանիա

ա

Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ի ժամագործները ծախսել են 40 ժամ Վինդզորի բոլոր ժամացույցների ժամը ձմեռային ժամանակի փոխելու համար, որտեղ կա ավելի քան 100 ժամացույց՝ տարբեր ձեւ եւ չափ ունեցող, հաղորդում է Daily Express-ը:

«Կալվածքում կա 400 ժամացույց, որոնցից 250-ը գտնվում են ամրոցի ներսում, իսկ մնացածը բժշված են կալվածքում տարածքում»,-պատմել է մասնագետների թիմի ղեկավարը՝ նշելով, որ ամռանն այդ գործընթացն ավելի հեշտությամբ է կատարվում:

Նստավայրի գլխավոր ժամագործը նաեւ նշել է, որ պարբերաբար այցելում է ամրոց բոլոր ժամացույցները ստուգելու համար:

Եվրոպայում ձմեռային ժամանակի անցումն իրականացվել է հոկտեմբերի 31-ին: