Տարեսկզբի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թիվն աճել է 3․5 հազարով

Մանրամասներ

ա

Հայաստանի մշտական բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 966.8 հազար մարդ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, այդ թվում՝ քաղաքային բնակչության թիվը կազմել է 1 մլն 896.1 հազար, գյուղականը՝ 1 մլն 070.7 հազար։

Երևանի մշտական բնակչության թիվը կազմել է 1 մլն 096.1 հազար։ Նշենք, որ տարեսկզբի համեմատ մշտական բնակչության թիվն աճել է 3․5 հազարով։ Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել էր 2 մլն 963.3 հազար, իսկ հուլիսի մեկի դրությամբ՝ 2 964.6 հազար մարդ։