Ուշագրավ դեպք. Շվեյցարիայում կինը հրաժարվել է տուն վաճառել պատվաստված հաճախորդներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Շվեյցարիայում կինը հրաժարվել է տուն վաճառել պատվաստված հաճախորդներին, հաղորդում է  Watson-ը։ 

Նեվշաթել շրջանի երկու բնակիչներ Anibis տեղական կայքում տեսել են տան վաճառքի առաջարկը։ Նրանք կապ են հաստատել տան տիրոջ հետ եւ ցանկացել այցելել եւ տեսնել տունը։ Գնորդների մեկը հայտնել է, որ արագ հասկացել է, որ կինը «հատուկ բնավորություն ունի» եւ անսովոր բաներ է խոսում։ Երկրորդ այցից հետո նա պնդել է, որ կվաճառի տունը։

Բանկը եւ նոտարիատը սկսել են գործընթացը։ Սակայն գործընթացի ավարտից հետո կինը փոխել է վաճառքի պայմանները։ Սակայն պատվաստման հիշատակումը վերջին կաթիլն է դարձել։ Տան տերը էլեկտրոնային նամակ է ուղարկել, որ հրաժարվում է վաճառել տունը։

Նա հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։ Իրավաբանական տեսանկյունից նա չի խախտել երկրի օրենքը։ 

ա