Դպրոցները կանցնեն առկա ուսուցման. նախարար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Դպրոցները արձակուրդներն ավարտելուց հետո կանցնեն առկա ուսուցման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»,- ասաց նախարարը: