ԱՄՆ-ն Օմանի ծոցում հարձակվել է իրանական լցանավի վրա՝ փորձելով գողանալ նավթը. Իրանը տեսանյութ է հրապարակել

Մանրամասներ

ա

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրապարակել է տեսանյութ, որը վերաբերում է Օմանի ծոցում իրանական լցանավի ԱՄՆ-ի հարձակման և նավթը գողանալու փորձին, հայտնում է mehrnews.com-ը:

Աղբյուրը նաև հավելում է, որ Պենտագոնի պաշտոնյաներից մեկը Newsweek-ին հաստատել է կատարվածը:

Հիշեցնենք, որ իրանական կողմի փոխանցմամբ՝ ամերիկացի զինվորները փորձել են արգելափակել նավը ծոցի ջրային տարածքում, սակայն նրանց խանգարել են Իրանի ռազմածովային ուժերը։

Թեհրանը կատարվածն անվանել է ԱՄՆ-ի կողմից իրանական նավթը գողանալու փորձ։ Միջադեպից հետո տանկերը ստիպված է եղել վերադառնալ Իրանի տարածքային ջրեր։

Գործակալությունը մանրամասնում է, որ ԱՄՆ-ն Օմանի ծովում առգրավել է իրանական նավթ տեղափոխող լցանավը և նավթի բեռը ուղղորդելով դեպի մեկ այլ լցանավ և տանելով անհայտ ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հետ են գրավել լցանավը, այն ուղղորդել դեպի Իրանի տարածքային ջրեր։ Այնուհետև ԱՄՆ ուժերը հետապնդել են լցանավը՝ օգտագործելով մի քանի ուղղաթիռներ և ռազմանավեր, սակայն ձախողել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վճռական գործողությունների պատճառով:

Ամերիկյան ուժերը, օգտագործելով որոշ ռազմանավեր, փորձել են փակել լցանավի ճանապարհը, սակայն կրկին ձախողել են։ Այս լցանավը ներկայումս գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքային ջրերում։

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: