Երևանում ամուսինը զանգահարել է ոստիկանություն, ասել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Երեւանում նոյեմբերի 2-ին, արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել. կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է. «Եկեք, դին տարեք»։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև փրկարարներ։ Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։ 

Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։