Ալիևը Երևանի հարավն ու Արարատի մարզի մեծ մասը հռչակել է «Ադրբեջանի տարածք»

Մանրամասներ

1

Ռուսական գենշտաբում վաղուց այդ քարտեզները կան, այնպես որ դա պետական գաղտնիք չէ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ գոյություն ունի խնդիր։

Մենք Ադրբեջանի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, խաղաղության պայմանագիր։ Եվ Ադրբեջանում այնպիսի հայատյացության մթնոլորտ է տիրում, որն ուղղակի բացառում է այս խնդրի ցանկացած խաղաղ ելքը։

Իլհամ Ալիևը, մեկ օր անգամ ծառայած չլինելով բանակում, անընդհատ զինվորականի հագուստ է կրում։ Դա ի՞նչ է հուշում մեզ, ինչի՞ է պատրաստվում Ադրբեջանը։ Ադրբեջանի քաղաքականությունը ի՞նչ է հուշում մեզ, նրանք խաղաղ դելիմիտացիա-դեմարկացիայի են պատրաստվո՞ւմ։ Եթե որոշ մարդիկ պատրաստ են անգամ ստորագրել որոշ փաստաթղթեր, դա կերաշխավորի՞, որ ադրբեջանական ոտնձգություններ չեն լինի մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։

Ալիևը չի թաքցնում, որ ինքը նաև Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշն է հռչակել «Ադրբեջանի տարածք», Արարատի մարզի մեծ մասն ու Երևանի հարավը։

Գրիգորի Այվազյան

Ավելին՝ սկզբնաղբյուրում

1