Հայաստանում առկա ո՞ր պատվաստանյութերն է ընդունում Միացյալ Նահանգները

Մանրամասներ

ա

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ից սկսած ԱՄՆ մեկնող օտարերկրացիներն ԱՄՆ օդային սահմանը կարող են հատել միայն ՔՈՎԻԴ19-ի դեմ լիարժեք պատվաստված լինելու և մուտքին նախորդող երեք օրվա ընթացքում հանձնած թեստի բացասական արդյունք ներկայացնելու դեպքում (բացառությունները խիստ սահմանափակ են)։

Բացի այդ, պահանջվում է նաև հետևել տեղում գործող սանիտարահամաճարակային պահանջներին, ինչպիսիք են՝ դիմակ դնելը, ձեռքերը լվանալը և այլն։

Նույն հրապարակման մեկնաբանությունների բաժնում դեսպանատան պաշտոնական էջը գրել է, որ ԱՄՆ-ն ընդունում է այն պատվաստանյութերը, որոնք հաստատված են Միացյալ Նահանգների պարենի և դեղամիջոցների դաշնային դեպարտամենտի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, դրանց թվում` Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա», «Մոդեռնա», «Սինոֆարմ» և «Կորոնավակ» պատվաստանյութերը։

1