Facebook-ը կհրաժարվի դեմքի ճանաչման համակարգից

Մանրամասներ

ա

Facebook-ը կհրաժարվի դեմքի ճանաչման համակարգից եւ կհեռացնի ավելի քան 1 միլիարդ մարդու դեմքի հետքերը։

«Այս փոփոխությունը կլինի տեխնոլոգիայի պատմության մեջ դեմքի ճանաչման օգտագործման խոշորագույն տեղաշարժերից մեկը»,- հայտնել է Facebook-ի նոր մայր ընկերության՝ Meta-ի արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Ջերոմ Պեզենտին: «Facebook-ի ամենօրյա ակտիվ օգտատերերի ավելի քան մեկ երրորդն ընտրել է մեր դեմքի ճանաչման կարգավորումը եւ կարող է ճանաչվել, եւ դրա հեռացումը կհանգեցնի դեմքի ճանաչման ավելի քան մեկ միլիարդ անհատական շաբլոնների հեռացման»:

Նա ասել է, որ ընկերությունը փորձում է կշռքի նժարներին դնել տեխնոլոգիայի օգտագործման դրական տարբերակները եւ «հասարակության աճող խնդիրները՝ հատկապես հաշվի առնելով, որ կարգավորողները դեռ հստակ կանոններ չեն սահմանել»:

Facebook-ն արդեն կրճատել է դեմքի ճանաչման օգտագործումը այն բանից հետո, երբ այն ներկայացրել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ:

2019 թվականին ընկերությունը դադարեցրեց դեմքի ճանաչման ծրագրային ապահովման կիրառման պրակտիկան, որպեսզի վերբեռնված լուսանկարներում օգտատերերի ընկերներին նույնականացնի եւ ավտոմատ կերպով առաջարկի նրանց «նշել»։