Ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել Արցախի Թաղավարդ գյուղի մերձակա տարածքների վրա։, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը։
Կրակոցներ են լսվել նաև նաև Կարմիր Շուկայի ուղղությունից։
«Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան», նշել է Սարումյանը՝ հավելելով, որ դեպքի մասին տեղեկացրել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
0Comments