Արփի Դավոյանը՝ Լոռու մարզպետ նշանակվելու լուրերի մասին

Մանրամասներ

ա

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ հերքել է տեղեկությունը, թե ինքը շուտով ստանձնելու է Լոռու մարզպետի պաշտոնը։

«Երկու օր է որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբրև շուտով, ստանձնելու եմ Լոռու մարզպետի պաշտոնը, պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա և խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,– գրել է նա։

ա