Մենք հլա Ադրբեջանից ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր

Մանրամասներ

1

Ես հավանական չեմ համարում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։ Երկրորդ․ ես համարում եմ, որ, մեկ ա` Նիկոլ Փաշինյանը կլինի, հրաժարական կտա, կգա մի ուրիշ Նիկոլ Փաշինյան, պետք է առաջնորդվեն 26-28 թթ․ քարտեզով։ 26-28 թթ․ քարտեզը, որ Ռուսաստանի Գենշտաբում է, մերոնք պետք է դիմեն, վերցնեն ու առաջնորդվեն էդ քարտեզով։

Ինչ փոխանակումներ, ինչ կլինի, ինչքան առաջ կգնանք, հետ կգնանք, բայց իտոգը պետք է լինի 31 հազար 200 քառակուսի կիլոմետր։ Էսօր տարածքը 29 800 է։ Այսինքն՝ մենք հլա ստանալիք ունենք՝ 1400 ք/կիլոմետր։ 

Խնդիրը հետեւյալն է։ Ես եկել եմ Ձեր տուն էս կուրտկայով, էս շորերով։ Հիմա տնից դուրս գալով` էդ նույն կուրտկայով, էս շորերով պետք է դուրս գամ։ Բայց քանի որ Սովետմիությունն ափալ-թափալ քանդել են, ՄԱԿ-ն էլ ամեն մեկին իր տարածքում ճանաչել է, պարզ չէ՝ որ տարածքում․ 92թ․ մարտին ՄԱԿ-ը ճանաչել ա էդ հանրապետությունները՝ էդ տարածքներով։ Ի՞նչ տարածքներով, ո՞ր․․․

Դու կարաս 500 հատ քարտեզ ունենաս, բայց ունես մի քարտեզ․ էսինչ քարտեզով մտել եմ Սովետմիություն։ Տենց ա լինելու։

Սամվել Բաբայան

Ավելին՝ սկզբնաղբյուրում