Փաշինյանը դեռեւս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու․ Երբ որ իրեն պետք գա, վերջնականապես, կարող է

Մանրամասներ

1

Ես տեղյակ չեմ, թե հասարակությունն ինչ է ուզում։ Բայց խնդիրն այն է, որ մեր հասարակությունը շատ շուտ հաշտվում է։ Եվ շատ շուտ ոգեւորվում է, երբ հաղթանակ է ունենում։ Ես դրան 92 թվին եմ առնչվել, ծանոթացել այդ հոգեբանությանը։ Ինչքան էլ ասում եք՝ չեն ուզում տարածք, վաղը մի փոքր հաջողություն ունենանք, ազգովի ասելու ենք՝ մենք սաղս տենց չենք մտածել:

Մի օրինակ բերի, ասի՝ եթե վաղը Զանգեզուրը հանձնեն, ասելու եք, որ Գարեգին Նժդեհը 100 տարի առաջ որ վերցրել ա, սխալ ա եղել դա։ Սխալ ա, որ պահել ա, Հայաստանն ա պահել, որովհետեւ դա Ադրբեջանի հողերն ա։ Ոնց որ հիմա էն մնացած տարածքների մասին են ասում։ Դա մեր ժողովրդի մտածելակերպն ա, արյունը ձեր ստրուկի ա։

Իշխանությունն էլ ա, էլի, ստրուկ։ Ես համամիտ չեմ բոլոր այդ որոշումների հետ։

Ես գիտեմ, որ նման բան չկա, նման փաստաթուղթ չկա։ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու։ Դեռեւս։ 

Երբ որ իրեն պետք գա․․․ վերջնականապես․․․ կարող է․․․ էդ դեմարկացիա-դելիմիտացիան 10-20 տարի տեւի։

Սամվել Բաբայան

Ավելին՝ սկզբնաղբյուրում