Ընդիմությունը հարցնում են՝ եթե դուք գաք, չեղյա՞լ եք համարելու ամսի 9-ի փաստաթուղթը, բոլորն ասում են՝ ոչ

Մանրամասներ

1

Դե, իրենք (ընդիմությունը) իրենց բերանով են ասում։ Իրենց հարցնում են՝ եթե դուք գաք, չեղյա՞լ եք համարելու ամսի 9-ի փաստաթուղթը, բոլորն ասում են՝ ոչ։ Հլա չեմ լսել, որ մի ընդդիմադիր ասի՝ այո, չեղյալ եմ համարելու։ Որ դեմարկացիա-դելիմիտացիա պիտի լինի, ասում ա՝ այո․․․

Իրենք տենց են ասում, ես էլ հետեւյալն եմ ասում․ ամեն մի քաղաքական ուժ, անհատ, որ ղեկավարել կամ ղեկավարում ա, կամ ցանկություն ունի ղեկավարել, պարտավոր ա իրա տեսակետը գրավոր ներկայացնել էսօրվա Հայաստանի գլխին կախված հարցերի շուրջ։ Հստակ ու պարզ։

Եթե կարող են անել, անեն, ցույց տան։ Ես իմ ասածը 1 ամիս առաջ եմ ասել, մինչեւ ընկեր Պուտինի հայտարարությունը։ Ու ասել ենք, որ էդ քարտեզներն էլ Գլխավոր շտաբում ա։ Մեզ տան, դրանով գնանք դեմարկացիայի։

Կտա՞ն՝ կնստենք, չե՞ն տա՝ չենք նստի։ Երեւի։

Սամվել Բաբայան

Ավելին՝ սկզբնաղբյուրում