Ձեր ծրագրում կա՞ Շուշին և Հադրութը ազատագրելը, բա ինչի՞ չեք հարց տալիս․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Շարունակելով պատասխանել «Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցադրումներին՝ կապված Սյունիքում հայկական զորքի հետքաշելու հրամանին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց․ «Այդ քննարկումը տեղի է ունեցել կառավարությունում, և որոշում է կայացվել: Այդ որոշումը չեմ կայացրել այսպես՝ մեկ էլ վեր եմ կացել, ասել եմ՝ որոշում կայացնեմ: Դրան նախորդել են քննարկումներ։ Բանակցություններ են եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություններ են եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել:

Բայց այդ, որ ասում եք՝ Սյունիք է եկել, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ մեր պատկերացրած Հայաստանը ո՞րն է, կամ մեր պատկերացրած չէ, ՀՀ-ն ո՞րն է:

Պատգամավորն ասում է՝ Արցախի 72 տոկոսն օկուպացված է, իսկ ձեր ծրագրում կա՞ Շուշին և Հադրութը ազատագրելը, բա ինչի՞ չեք հարց տալիս՝ ձեր ծրագրում կա՞ Սանասարը դեօկուպացնելը»: