Նախքան Սյունիքում զորքի հետքաշելը 5-6 քննարկում է եղել, որին մասնակցել են ԳՇ պետը, պաշտպանության և ԱԳ նախարարները, Սյունիքի մարզպետը

Մանրամասները՝ տեսանյութում

1

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ճշտող հարց տվեց Նիկոլ փաշինյանին. «Դուք, անմիջապես Զինված ուժերին հրաման եք տվել հետքաշմա՞ն: Եվ ԱԽ նիստի մասին խոսում եմ, որովհետև 1 մարդ միանձնյա անվտանգային հարցերով պայմանավորված նման որոշում չէր կարող կայացնել: Եվ ԱԽ նիստը հենց դրա համար է նախատեսված: Արդյո՞ք հնարավոր չէր գոնե ինչ-որ կերպ խուսափել, օրինակ՝ ստրատեգիական նշանակության ճանապարհները զիջելուց»:

Ինչի՞ ա թվում, էդ ինչի՞ց ա էդ տպավորությունը: Եվ էլի եմ ասում՝ այդ թակարդ հարցեր տալու անհրաժեշտություն չկա, ուղիղ հարց եք տալիս, ասում եմ՝ ոչ: Ձեզ թվում է, որ պետք է ասեմ՝ այո, Վաղարշակ Հարությունյանն է այդ հրամանը տվել: Ես եմ, պատասխանատուն ես եմ՝ անձամբ: Այո՛, միանձնյա ես եմ, բայց այդ որոշումը չեմ կայացրել այսպես՝ մեկ էլ վեր եմ կացել, ասել եմ՝ որոշում կայացնեմ: Դրան նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել:

ԱԽ-ն իր լիազորություններն ունի, բայց խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են պաշտպանության նախարարը, ԳՇ պետը, ԱԳ նախարարը, Սյունիքի մարզպետը, փոխվարչապետը, սահմանապահ զորքերի հրամանատարը, ԳՇ օպերատիվ վարչության պետը: Մի անգամ չի եղել՝ 5-6 անգամ եղել է քննարկում: Բանակցություններ են եղել, մեկնում է եղել, պայմանավորվածություններ են եղել, գրավոր պայմանավորվածություն է եղել: Բայց այդ, որ ասում եք՝ Սյունիք է եկել, ի վերջո, պետք է կողմնորոշվենք՝ մեր պատկերացրած Հայաստանը ո՞րն է, կամ մեր պատկերացրած չէ, ՀՀ-ն ո՞րն է: Պատգամավորն ասում է՝ Արցախի 72 տոկոսն օկուպացված է, իսկ ձեր ծրագրում կա՞ Շուշին և Հադրութը ազատագրելը, բա ինչի՞ չեք հարց տալիս՝ ձեր ծրագրում կա՞ Սանասարը դեօկուպացնելը»: