Դպրոցներն ու բուհերը կանցնե՞ն հեռակա ուսուցման. Նախարարն ասել է՝ «Կապրենք՝ կտեսնենք»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կողմ է առկա ուսուցմանը,  կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով պատգամավոր Նարեկ Բաբայանի հարցին։

Հարցը հետևյալն էր. «Օրեր առաջ հանրակրթական դպրոցներում արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգվեցին ահագնացող Covid-19-ի վարակի պատճառով, ինչպես նաև Առողջապահության նախարարի հորդորն եղավ բուհերին՝ անցնել հեռակա, առցանց դասավանդմանը։

Ուզում եմ այս հարցով տաք պարզաբանում, թե արդյո՞ք հնարավոր է անցնել նորից նախկին ռեժիմներին, քանի որ հանրության շրջանում կան բավականին հարցումներ ու լարումներ։ Ինչպես նաև կուզենամ անդրադառնաք նաև, թե ինչ գործիքների միջոցով է հնարավոր թույլ չտալ, որպեսզի արձակուրդները երկարացվեն ու նորից անցնեն առցանց ուսուցման, քանի որ գիտենք՝ դրա արդյունավետությունը ավելի պակաս է»:

Նախարարը հայտնեց, որ այդ հարցը շատ հստակ ու սպառիչ պատասխան այսօր չունի։ «Չունի, որովհետև իրավիճակն անկանխատեսելի է ընդհանրապես այս համավարակի հետ կապված։ Մենք միանշանակ կողմ ենք առկա ուսուցմանը, բայց պայքար է գնում համարավարակի հետ, վիրուսի տարածման հետ։

Մենք մեր ունեցած հնարավորություններով փորձում ենք դիմակայել։ Առայժմ այսքանը։

Ընթացքը, մոնիթորինգը, իրավիճակի վերլուծությունը, հնարավորությունները ցույց կտան, թե հետագայում ինչպես կվարվենք։

Ինչպես գիտեք, բուհերում առայժմ մինչև նոյեմբերի 15-ն ենք ասել, հույս ունենալով, որ հնարավոր կլինի անցնել առկայի։

Բայց մենք չենք կարող իմանալ ինչ իրավիճակ կլինի նոյեմբերի 15-ին․ դրանից կախված որոշում կընդունենք։

Նույնը՝ հանրակրթական դպրոցներում, այնտեղ ավելի հեշտ էր, քանի որ արձակուրդի շրջան էր և մենք ուղղակի երկարացրեցինք արձակուրդը՝ հետագա արձակուրդների կամ ուսումնական պրոցեսի ժամկետների վերանայման պայմանով։ Կապրենք՝ կտեսնենք»,-ասաց Վահրամ Դումանյանը։