Ռուբեն Ռուբինյանը միացավ հայտարարությանն, ըստ որի՝ Արցախը ուրացողը դավաճան է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Պարոն Ռուբինյանը անձնազոհաբար պատրաստ էր նաև անվտանգության ներգրավմամբ պաշտպանել պարոն Խաչատրյանի պատիվը, թեև պարոն Մանուկյանի խոսքի հետ կապված, կարծում եմ, որևէ խնդիր չկա, Արցախը ուրացողը չի կարող դավաճան չհամարվել, ուղղակի ուզում եմ մեջբերել Վիգեն Խաչատրյանի այս տարվա փետրվարի իննին արված հայտարարությունը՝ իշխող քաղաքական ուժը դեռևս չունի անհրաժեշտ հասունություն, սա է Վիգեն Խաչատրյանի կարծիքը ձեր մասին»,– Ազգային ժողովում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հարցին անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ «Իմ դիրքորոշումը հետևյալն է․ ցանկացած պատգամավոր հնարավորություն պետք է ունենա և ունի իր բոլոր դիրքորոշումները անկաշկանդ հայտնելու այս ամբիոնից, ինչպես կանոնակարգ օրենքով սահմանված է, բայց ոչ մի պատգամավոր չպետք է հնարավորություն ունենա վիրավորելու մեկ այլ պատգամավորի։ Անվտանգության աշխատակիցները ներս են հրավիրվել այն բանից հետո կամ այն բանի համար, որ պարոն Մանուկյանը, ըստ իս, անձնավորված վիրավորել էր պարոն Խաչատրյանին, ես դրանից հետո ընդամենը անջատել եմ նրա խոսափողը»,–ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից արձագանքեց․ «Բայց արձագանքեք, որ Արցախը ուրացողը դավաճան է», և Ռուբեն Ռուբինյանը ամփոփեց․ «Միանում եմ Ձեր արձանագրմանը, պարոն Մանուկյան, բայց արձանագրենք, որ մարդկանց անձնավորված այս դահլիճում չի կարելի վիրավորել»։