Տեսնես մտքերի քանի գագաթաժողով են արել ազերիները, որ այդքան արագ օդանավակայան կառուցեցին․ Գարիկ Քեռյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Այսօր ադրբեջանական կայքերը ցուցադրեցին մեկ տարուց էլ ավելի քիչ ժամկետում կառուցված Ֆիզուլիի ժամանակակից օդանավակայանի բացման արարողությունը Էրդողանի և Ալիևի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

«Շատ ծանր տպավորություններ ունեմ, երբ հիշում եմ երկար ու ձիգ տարիներ շարունակվող մեր Հյուսիս_հարավ ավտոմայրուղու շինարարության խայտառակ արդյունքներն ու դրա հետ կապված կոռուպցիոն սկանդալները։

Տեսնես մտքերի քանի գագաթաժողով են արել ազերիները, որ այդքան արագ օդանավակայան կառուցեցին»,- գրել է նա։