Պետք է սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն. Էրդողանը Հայաստանի առաջ պայման է դրել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել է օդանավակայանի բացման արարողությանը, խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ կրկին նախապայման առաջ քաշելով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Անատոլիական գործակալությունը հայտնում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը, մասնավորապես, ասել է. «Ադրբեջանի նկատմամբ անկեղծ կամք դրսևորելու պայմաններում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում այլևս որևէ խոչընդոտ չի լինի: Շատ կարևոր է, որ սահմանները հստակեցվեն և փոխադարձ ճանաչվեն: Այս ըմբռնումն է ընկած բարիդրացիական հարաբերությունների հիմքում»: Թուրքիայի ղեկավարը հավելել է նաև, որ իրենք շարունակելու են աջակցել «եղբայրական Ադրբեջանին»: