Պաշտոնական․ Վարդան Մինասյանը հեռացավ Տարազից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին, ArmSport.am-ի փոխանցմամբ, հայտնում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։

«Օրդաբասիի» հետ խաղից հետո Մինասյանը հրաժարական է տվել։

«Ակումբի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել մասնագետի այս որոշման համար։ Ակումբը բարձր է գնահատում Վարդան Ռազմիկովիչի աշխատանքը, ով առաջնության առաջին յոթ տուրերում թիմին բարձրացրել է առաջատարաների շարքերը, ինչպես նաև բացահայտել է տեղի կադրերի ներուժը:

Ամենակարևորն այն է, որ այս ամբողջ ընթացքում ակումբը, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, չպայքարեց Պրեմիեր լիգայում գոյատևման համար՝ պահպանելով մրցաշարային աղյուսակի առաջին կեսում տեղ ունենալու հնարավորությունները։ Ակումբը դուրս է եկել նաև երկրի գավաթի խաղարկության խմբից և շարունակում է ելույթները քառորդ եզրափակիչում։

Ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը և թիմի խաղացողներն իրենց անկեղծ շնորհակալությունն են հայտնում Վարդան Մինասյանին կատարած աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։