Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել օտարերկրյա դեսպանների դեմ Էրդողանի սպառնալիքից հետո

Մանրամասներ

ա

Թուրքական լիրան, ԱՄՆ-ի և մի շարք այլ պետությունների հետ դիվանագիտական վերջին բախման արդյունքում, ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցել, ինչը թրեյդերներին ևս մեկ պատճառ է տվել վաճառել հետևողականորեն անկում գրանցող արժույթը:

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ մանրամասնելով, որ երկուշաբթի դանդաղ իրացվելիության ֆոնին ասիական բորսաներում առևտրի ընթացքում լիրայի արժեքը նվազել է 2,5%-ով՝ հասնելով երրորդ օրվա նոր նվազագույնին: Սամբուլում լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 9,7509:

Սրան նախորդել էր երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շաբաթօրյա հայտարարությունն առ այն, որ  10 երկրների դեսպանները «պերսոնա նոն գրատա» են այն բանից հետո, երբ նրանք պահանջել են ազատ արձակել կառավարության նշանավոր քննադատ Օսման Քավալային, որն այժմ գտնվում է բանտում: Ներդրողները հետևում են՝ արդյոք Թուրքիայի ԱԳՆ-ն Էրդողանի հայտարարությունը  կպաշտոնականացնի:

Աղբյուրը մանրամասնում է, որ Էրդողանի՝ դեսպաններին վտարելու կոչը հնչեցրել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ևս յոթ երկրի դեսպանները պահանջել են ազատ արձակել Քավալային:

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրել է իր ինքնարժեքի 24%-ը: