ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի գործով անկատար է թողել ապրանքագիտականի և պայթյունատեխնիկականի մասով փորձաքննությունները

Մանրամասներ

ա

Ազգային անվտանգության ծառայությունն անկատար է թողել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով մի քանի փորձաքննություններ։ Այս մասին այսօր news.am-ի հետ զրույցում ասել է Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նշանակված փորձաքննությունների ընդամենը 10 տոկոսն է թողնվել։

«Նշանակում է դրանցով փորձաքննություն ընդհանրապես չպետք է կատարվի։ Դրանից հետո նոր փորձաքննություն է նշանակվել միայն տեխնիկական մասով։ Ապրանքագիտականի եւ պայթյունատեխնիկականի մասով հանվել է փորձաքննությունը»,- ասաց Հովհաննիսյանը։

Պաշտպանը հայտնեց նաեւ, որ Տոնոյանը շարունակում է ցուցմունք չտալ։

Հովհաննիսյանն ասաց, որ Տոնոյանին կալանքի տակ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը հոկտեմբերի 22-ին են ստացել եւ հայտնեց՝ այն բողոքարկելու են Վռճաբեկ դատարան։

Նշենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են։