1928թ-ի քարտեզով Հայաստանը Երասխի հատվածում Իրանի հետ սահման է ունեցել, և մոտ 2000 քառ/կմ-ով ավելի տարածք

Մանրամասներ

1

«Հետաքրքրական է, որ 1928թ․ «ԽՍՀՄ Ատլասում» (Атлас Союза Советских Социалистических Республик, картоиздательствo НКВД РСФСР, Москва, Изд. ЦИК СССР, 1928) Հայաստանի տարածքը մոտ 2000 քառակուսի կիլոմետրով ավելի էր, իսկ Ադրբեջանինը՝ գրեթե նույնքանով պակաս, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանում։

Այսինքն, միայն 1928-1991թթ․ ընթացքում Հայաստանից պոկել են մոտավորապես ներկայիս Վայոց ձորի մարզի հետ համեմատելի տարածք։

Ի դեպ, ուշագրավ է նաև, որ այդ շրջանում ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում։

Կից՝ «Ատլասում» ՀԽՍՀ քարտեզը»։

Վարդան Ոսկանյան, Իրանագետ