Բայդենը և Մակրոնը քննարկել են համագործակցության ուղիները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկրների միջև համագործակցության ուղիները, հայտնում է Սպիտակ տունը։

Պետությունների ղեկավարները քննարկել են իրավիճակը Աֆրիկյան Սահելի տարածաշրջանում, համագործակցությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև Եվրոպայում պաշտպանական համակարգերի ամրապնդումն ու արդյունավետությունը:

Նշվում է, որ Բայդենը մինչև ամսվա վերջ Հռոմում Մակրոնի հետ հանդիպման հույս է հայտնել:

Բայդենի և Մակրոնի նախորդ զրույցը տեղի էր ունեցել մեկ ամիս առաջ: