Լեռնային Ղարաբաղի մի մասը դեռ վերահսկվում է Հայաստանի կողմից, սակայն ժամանակավոր հիմունքներով․ Իլլարիոն

Մանրամասներ

1

2021 թվականի հոկտեմբերի 16-ին «Ռոսիա 24» պետական հեռուստաալիքի «Եկեղեցի և խաղաղություն» հաղորդման ժամանակ Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Իլլարիոնը պատասխանել է Հայաստանի, Բաքվի և Մոսկվայի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման մասին հարցին. «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը տևում է ավելի քան երեսուն տարի։ Չնայած այն հանգամանքին, որ խաղաղության պայմանագիր է կնքվել, և Լեռնային Ղարաբաղի հիմնական մասն անցել է Ադրբեջանին, մի մասը դեռ վերահսկվում է Հայաստանի կողմից, սակայն ժամանակավոր հիմունքներով․ դեռ կան մի շարք հումանիտար խնդիրներ»։

ՌՊՑ-ն Կրեմլի քաղաքական կցորդն է եւ արտահայտում է ՌԴ պետական քաղաքականությունը։

Մետրոպոլիտ Իլլարիոնը խոսում է Հայաստանի կողմից Արցախի ժամանակավոր վերահսկողության մասին այն բանից հետո, երբ իր ղեկավարը՝ Մոսկվայի պատրիարքը, շտապ որոշեց Հայաստանում հիմնել Ռուս Ուղղափառ եկեղեցու Հայկական-Երևանյան թեմը: Ի դեպ, այդ թեմի առաջնորդ է նշանակվել հենց Իլլարիոնի տեղակալը, որը հայտնի է որպես «Մոսկվայի պատրիարքարանի էքսպանսիայի մասնագետ»։ Իսկ ՌԴ նախագահը «Վալդայ» ակումբում խոսելով նոր աշխարհակարգի և դրանում Ռուսաստանի դերի մասին, որպես իր ձեռքբերում հիմնականում խոսել է Ղարաբաղից:

Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հետ կապված խնդրի լուծման գործում, ասել է Պուտինը։ «Այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ինչ-որ բան անել։ Այստեղ մեզ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից։ Կան շատ պարզ ու պրագմատիկ բաներ՝ այո, ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային տարիներին», ասել է Պուտինը։

Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ հոկտեմբերի 4-ին հայկական օկուպացված Ջրականում տեղի է ունեցել ԿԱՄԱԶ-ի միասնական սպասարկման կենտրոնի հիմնարկեքի արարողությունը։

Սկզբնաղբյուր