«Հայաստան» դաշինքը 21 տոկոս տանելուց հետո չհամարձակվեց ՏԻՄ ընտրություններին մասնակցել. Ազդակներն այնքան էլ դրական չեն

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները: Այսօր նախատեսում են մեկնել Գյումրի, վաղը՝ Արմավիր, հիմնական այցելությունները շաբաթ-կիրակի են անում: Անցած շաբաթ Կոտայքում էին, դրանից առաջ՝ Լոռիում եւ Արագածոտնում: Այս այցերը որոշել են եզրափակել երեւանյան հանրահավաքով, որի օրը, նախնական ծրագրով, նոյեմբերի 9-ին է՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, կամ 11-ին:

Սակայն չի բացառվում, որ մարզերից ստացած «բացասական ազդակները» հանրահավաքը չեղարկելու պատճառ դառնան: Միայն այն փաստը, որ «Հայաստան» դաշինքն ԱԺ ընտրություններում 21 տոկոս տանելուց հետո չհամարձակվեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին, արդեն խոսում է որոշակի ռեյտինգի մասին: