Նիկոլը չի ուզում ստորագրել․ Ընդդիմությունը բողոքի փողոցային ալիք կբարձրացնի՞

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Նիկոլի մամուլի տված արտահոսքից իմացանք, որ դավաճանական փաստաթղթի ստորագրությունը նախատեսված է նոյեմբերի 9-ին։ Այն, որ հենց Նիկոլն է տալիս այդ արտահոսքը, նշանակում է, որ ինքը չի ուզում ստորագրել։ Բայց պետք չէ պատրանքներ ունենալ, թե չստորագրելը հանուն Հայաստանի է. Հայաստանի դեմ շարունակական դավաճանություն կատարող Նիկոլից պետք չէ սպասել հանուն Հայաստանի որեւէ քայլ։

Նիկոլը չի ուզում ստորագրել, քանի որ հասկանում է, որ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են, ստորագրելուց հետո նրան դեն կշպրտեն եւ էլ ոչ ոք տիրություն չի անի։ Բայց այստեղ պարզ լուծում կա. եթե չես ուզում ստորագրել, ուրեմն մի ստորագրի, ի վերջո, գրիչը քո ձեռքին է։ Պարզ է, որ ստորագրելուց պարզ հրաժարումը նույնպես չի հաջողվի, քանի որ այդ դեպքում էլ են նրա ֆունկցիաներն ավարտվում եւ կրկին Նիկոլին դուրս կշպրտեն։

Դրա համար էլ Նիկոլը գնում է ճարպկամիտ քայլի՝ ինֆորմացիոն արտահոսք է տալիս, որ ընդդիմությունը բողոքի փողոցային ալիք բարձրացնի եւ դա իր համար հիմք ծառայի, որ հրաժարվի ստորագրելուց։ Պարզ է, չէ՞, որ բզկտված, բանտերում փակված ու խորհրդարանում ծվարած ընդդիմությունը չի գնա նման քայլի։

Բայց Նիկոլը ուրիշ տարբերակ էլ ունի. թող իր հիսունքանի տոկոսանոց ընտրողներին հանի փողոց, եթե վախենում է իր անունով հանել, թող Շպիոն Օմեգայի կամ Ալենի առաջնորդությամբ հանի։

Слабо?։

Աղասի Ենոքյան