Պուտինն ու Էրդողանը փորձում են բացել Մեղրիի միջանցքը․ ԱՄՆ-ն ու Իրանը դեմ են

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Կան բաներ, որոնք նաև փոխզիջումներ են պահանջում՝ ինչ որ տեղ պետք է ուղղել, ինչ որ տեղ՝ ինչ որ բան փոխանակել», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի հարաբերությունները եւ սահմանային խնդիրները: Այդ ժամանակ, ըստ նրա, տարածաշրջանում կապաշրջափակվեն տրանսպորտային ուղիները։ Այս մասին գրում է Լրագիր-ը:

Պուտինն առաջարկում է «փոխանակել եւ ուղղել»՝ նկատի ունենալով ոչ միայն Հայաստանի ու այսպես կոչված Ադրբեջանի սահմանները, այլեւ հայ-իրանական սահմանը։ Այսինքն՝ հայ-իրանական սահմանի երկայնքով թյուրքական միջանցք բացել և վերացնել սահմանը։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավելի անկեղծ էր: Նա ասել է, որ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման գաղափարն առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից։ «Ռուսաստանը աջակցել է այս նախաձեռնությանը։ … Մենք տեսնում ենք մի շարք արևմտյան պետություններ, առաջին հերթին Միացյալ Նահանգները, ձգտում են խոչընդոտել որոշ գործընթացների, խանգարել այդ նախաձեռնությանը: Եվ հատկանշական է այն, որ մեր ամերիկացի գործընկերները զբաղված են, կարելի է ասել, ապատեղեկատվությամբ: Օրինակ, 3+3 նախաձեռնության հեղինակությունը վերագրում են Մոսկվային, և նրանք դրա շուրջ ինչ-որ տարօրինակ հերթական խաղ են սկսում», – ասել է նա:

Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թբիլիսի կատարած այցի ժամանակ ասել էր, որ նախքան 3+3-ի մասին խոսելը, Ռուսաստանը պետք է ազատի Վրաստանի օկուպացված տարածքները: Օսթինը փաստացի հաստատել է Ռուսաստանի հետաքրքրվածությունը նախագծով և ԱՄՆ բացասական վերաբերմունքը։

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Rusarminfo-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանն արդեն գործընկերներին ներկայացրել է իր կարծիքը 3+3 ձևաչափի վերաբերյալ, թեև Երևանը դեռ հստակ դիրքորոշում չունի։ «Ձևաչափը դեռ հստակեցված չէ, երբ որոշակի հստակություն մտցվի, մենք մեր դիրքորոշումը կհայտնենք», ասել է Գրիգորյանը։ Նա ասել է, որ «Հայաստանը տրանսպորտային միջանցքի տրամաբանության շրջանակներում որեւէ հարց չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու»։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերի 26-ին կմասնակցի օկուպացված Վարանդայի օդանավակայանի բացմանը։ Էրդողանի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում Անկարայի դիրքորոշումը չի փոխվել։ «Մենք վճռական ենք մնում Զանգեզուրի միջանցքը բացելու հարցում», ասել է նա։

Այս համատեքստում Թուրքիայի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի և Իրանի միջև լարվածությանը՝ ասելով, որ չի կիսում այս ճգնաժամի հնարավոր սրման մասին կարծիքը։ «Իրանը Ադրբեջանին թիրախ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով. Իրանում ապրող ադրբեջանցիների թիվն ակնհայտ է. Այս գործոնը, անկասկած, ստիպում է մտածել։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Ես հավատում եմ, որ Իրանի նոր կառավարությունը չի կրկնի նույն սխալը», ասել է Էրդողանը։