Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար

Մանրամասներ

ա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հոկտեմբերի 25-ից դպրոցներում մեկնարկում է արձակուրդը նաև 2-12-րդ դասարանցիների համար։

Առաջարկում ենք այդ օրերին դպրոցում մնացյալ աշխատանքները կազմակերպել հնարավորինս հեռավար և զերծ մնալ ուսուցիչներին դպրոց կանչելուց, եթե, իհարկե, չկա ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը»։