«Զանգեզուր Մայնինգ»-ը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ «ՀՀ վարչապետի աշխատակազմի», «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ի և «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՖԲԸ-ի: 

Բացի պատասխանող երեք կողմերից, որպես 3-րդ անձ ներգրավված են նաև «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ՓԲԸ-ն և «ԱՄՓ Հոլդինգ» ՍՊԸ-ն:

«Զանգեզուր Մայնինգ»-ը դատարանին խնդրում է գործարքն անվավեր ճանաչել և անվավերության հետևանքներ կիրառել:

Դատական հայցը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին:

«Զանգեզուր Մայնինգ»-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն էր, սակայն սեպտեմբերին տեղեկություններ տարածվեցին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը Կառավարությունը որոշել էր ընդունել բաժնետոմսերը իբրև նվիրատվություն: