Ինչու է Դավիթ Սեդրակյանը հրաժարվել պատգամավորական մանդատից․ ուշագրավ մանրամասներ

Մանրամասներ

ա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։Այս տեղեկությունը մամուլին հայտնել  է խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Դավիթ Սեդրակյանի որոշման վրա ազդեցություն է ունեցել վերջինիս հայրը՝ Մհեր Սեդրակյանը։ Բանն այն է, որ Սեդրակյանը դժգոհ է Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունից։ Հանրապետական նախկին պատգամավորը հույս է ունեցել, որ փողոցային պայքարի միջոցով Քոչարյանը կլուծի իշխանափոխության հարցը, սակայն դա տեղի չի ունեցել, Քոչարյանն էլ կարծես առաջիկայի համար նման պլաններ չունի։ Հավելենք, որ Դավիթ Սեդրակյանը տարբեր պատճառաբանություններով գրեթե չէր  մասնակցում խորհրդարանական աշխատանքներին, նիստերին ներկա չէր գտնվում։ Դավիթ Սեդրակյանին հնարավոր չեղավ «բերման ենթարկել» նույնիսկ այն ժամանակ, երբ  «կյանքի ու մահվան» հարց էր նույնիսկ մեկ քվեն՝ Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխխոսնակ ընտրելու համար։

«Հայաստան» դաշինքի հաջորդ համարը Գորիսի ընտրված քաղաքապետ, այժմ ազատազրկման մեջ գտնվող Առուշ Առուշանյանն է։