Իրանի հետ բախումը մոտ ժամանակի հարց է. Իսրայելի ֆինանսների նախարար

Մանրամասներ

ա

«Իրանի հետ բախումը միայն ժամանակի՝ մոտ ժամանակի հարց է»,- այս մասին հայտարարել է Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը:

«Ոչ մի դիվանագիտական ​​քայլ կամ համաձայնագիր չի կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը»,- ըստ Zham.am-ի՝ ասել է Լիբերմանը իսրայելական Walla-ին տված հարցազրույցում։

«Նրանք տեսնում են Հյուսիսային Կորեան,-բացատրեց իսրայելցի նախարարը,-նրանք տեսնում են դրա աննախադեպ հզորացումը: Հրեա ժողովուրդը չի կարող պատրանքներով ապրել. Հիտլերն իր գիրքը գրել է 1923 թվականին, իսկ հետո զավթել իշխանությունը։ Սա միջազգային հանրության խնդիրն է, բայց առաջին հերթին մերը, քանի որ Իրանը հայտարարել է, որ իրենց քաղաքականությունը կայանում է Իսրայելը ոչնչացնելու մեջ, և նրանք իսկապես դա նկատի ունեն»: