Թուրքիան ներառվել է «գորշ ցանկում». Լավ չեն պայքարում փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ

Մանրամասներ

ա

Փողերի լվացման դեմ պայքարի հարցով միջազգային աշխատանքային խումբը (FATF) Թուրքիան ներառել է այն երկրների ցանկում, որոնց պետք է «ուշադիր հետևել»։ Այս մասին հայտնում է Դոյչե վելլեն։ Կազմակերպության նախագահ Մարկուս Պլայերը նշել է, որ երկրում դեռևս լուրջ խնդիրներ կան ֆինանսական ինստիտուտների նկատմամբ թուրքական իշխանությունների վերահսկողության առումով։

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է որոշմանը՝ այն անարդարացի անվանելով և թվարկելով կառավարության ձեռնարկած միջոցառումները ֆինանսական հանցագործությունների դեմ։

FATF-ի այսպես կոչված «գորշ ցանկում» 39 պետություն կա։ Դա նշանակում է, որ ցանկի պետությունները բավարար ջանքեր չեն գործադրում փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ։