Այնուհետև մենք դուրս եկանք դեպի Լաչինի միջանցք․ Ալիև

Մանրամասներ

1

Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»:

«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակն ադրբեջանական դրոշը բարձրացրել է Զանգելանում (Կովսական), որի ազատագրումից հետո ճանապարհ է բացվել դեպի Կուբաթլու (Սանասար), իսկ 5 օր անց այն ազատագրվել է: Այնուհետև մենք դուրս եկանք դեպի Լաչինի միջանցք»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը:

Ադրբեջանցի նախագահը հավելել է. «Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ալիևները մեկնել են Կովսական, որն Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով այժմ գտնվում է Բաքվի վերահսկողության ներքո: