«Հե՛տ գնացեք». Նախագահի թեկնածուն դիպուկահարի հրացանը պահել է լրագրողների վրա․ ՎԻԴԵՈ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Ֆրանսիայի նախագահի անկախ թեկնածու Էրիկ Զեմուրն իսկական իրարանցում է առաջացրել, երբ դիպուկահարի հրացանը պահել է լրագրողների վրա՝ ասելով. «Հե՛տ գնացեք»:

63-ամյա անկախ թեկնածուն մասնակցել է Փարիզում զենքի ցուցահանդեսին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը, գրում է Daily Mail-ը:

Համացանցում հրապարակված տեսանյութում Զեմուրը սկզբում փորձում է նշան բռնել, ապա զենքն ուղղում է լրագրողների կողմը:

Քաղաքացիության հարցերով նախարար Մարլեն Շիապպան անմիջապես հարձակվել է Զեմուրի վրա՝ մեղադրելով նրան անպատասխանատվության համար:

«Զենքով թիրախավորել լրագրողներին և ասել, որ նրանք «հետ կանգնեն»: Ծիծաղելի չէ: Սարսափելի է: Հատկապես այն բանից հետո, երբ լրջորեն ասաց, որ ցանկանում է «նվազեցնել լրատվամիջոցների հզորությունը: Ժողովրդավարական երկրում մամուլի ազատությունը կատակ չէ և երբեք չպետք է սպառնալիքի տակ հայտնվի», - թվիթերյան էջում գրել է տիկին Շիապպան:

Զեմուրը, իր հերթին, նախարարին «իմբիցիլ» է անվանել: