Պուտինը հրաժարվել է G20-ի գագաթնաժողովի համար Հռոմ մեկնել

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է անձամբ մասնակցել Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, գրում է mk.ru-ն:

Հյուրընկալող երկրի վարչապետ Մարիո Դրագիի հետ զրույցում պետության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու լիագումար նիստերին՝ տեսակապի միջոցով: Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ միջազգային գագաթնաժողովներին մասնակցելը վտանգում է մեծ թվով մարդկանց կյանքեր. խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ուղեկցում են նրան իր ճանապարհորդություններին:

«Սա իմ մասին չէ», - ասել է նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ նա խուսափում է մասնակցել միջազգային հանդիպումներին, քանի որ վախենում է կորոնավիրուսով վարակվելուց: