«3+3», թե «4+3». Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար ստրատեգիական նպատակ էր պայմանական Արևմուտքին դուրս թողնել Հարավային Կովկասի գործընթացներից, որտեղ ամենակաևոր խնդիրը ստրատեգիական կոմունիկացիաների ստեղծումն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «3+3», թե «4+3»:

Նա, մասնավորապես, նշել է. «Սակայն աշխարհի որ մասում էլ նման կարևոր ճանապարհներ անցնեն, այնտեղ հայտնվում է Միացյալ Նահանգները՝ կամ դրանք վերահսկելու, կամ դրանք չթույլատրելու համար։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաճախակի Սյունիք այցելություններն արդեն միս ու արյուն են ստանում։

ԱՄՆ Պենտագոնի ու Վրաստանի ՊՆ ղեկավարների ստորագրած հուշագիրը նշանակալի է գնահատվում։

«Այսօր պատիվ ունեմ հայտարարելու Վրաստանի պաշտպանության վերաբերյալ նախաձեռնության մասին։ Սա Պաշտպանության դեպարտամենտի ու Վրաստանի ՊՆ միջև համագործակցության կենտրոնական նախաձեռնությունն է», ասել է Օստինը, իսկ Վրաստանի նախարարն ասել է․ «ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի քարտուղարի այցը չափազանց կարևոր է , հաշվի առնելով այն, որ ռեգիոնում աշխարհքաղաքական փոփոխությունները սրընթաց կերպով են կատարվում։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանին ԱՄՆ անսասան աջակցությունը  և ընդգծում է Վրաստանի ու ԱՄՆ միջև ստրատեգիական համագործակցությունը, որն տարեցտարի ավելի է զարգանում և նոր որակական աստիճանի է բարձրանում»։

Օստինը նաև ասել է, որ «3+3» ֆորմատի մասին իմաստ կունենա խոսել, երբ վերականգնվի Վրաստանի տարածքային ամբողջականությունն, այսինքն ՆԱՏՕ-ի իր պարտնյորի՝ Թուրքիայի  նախաձեռնությունը մերժում է։

Այսպիսով, «3+3» ֆորմատը կամ չի գործի, կամ կգործի, եթե այն վերածվի »3+4»-ի, այսինքն հաշվի առնվի Ամերիկայի «ազգային շահերը»։

Պրոցեսը գնալով բարդանում է, իսկ խաղացողների քանակը՝ աճում»։