Էրդողանը մեկօրյա այցով Բաքու է մեկնում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

«Սպասվում է, որ մեր նախագահը հոկտեմբերի 26-ին մեկօրյա այցով կմեկնի Ադրբեջան», հայտնել են Էրդողանի վարչակազմում: Այցի ծրագիրն ու նպատակներն այս պահին հստակեցված չեն: