Դուք չեք հաղթել Գյումրիում ու Գորիսում. Մխիթարյանը` ընդդիմությանը

Մանրամասներ

ա

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն վստահ բոլորիդ ասում եմ, Գյումրիի ու Գորիսի ընտրությունների արդյունքներից հայոց ընդդիմությունը չի արել ՈՉ ՄԻ ՌԱՑԻՈՆԱԼ եզրահանգում: Անհասկանալի կենացային ձևակերպումներից վեր կանգնելու փոխարեն, տոնում են ոչ իրենց հաղթանակը: 

Իսկ հիմա ավելի պարզ: նիկոլը չի պարտվել Գյումրիում ու Գորիսում, պարտվել են իր ոչինչ չասող թեկնածուները: 

Դուք չեք հաղթել Գյումրիում ու Գորիսում: Հաղթել են գյումրեցիներն ու գորիսեցիները, որոնք մաքսիմալ չեն շրջնառել ոչ մի այլ անուն, քան իրենց դաշինքներինը: Սա փաստ է: Փաստ, որի հետ դեռևս հավես չունեք հաշվի նստելու: Իսկ կակ բի արդեն ժամանակն է»: