Հայտնի է հեղափոխության հաջորդ փորձի ամսաթիվը

Մանրամասներ

1

Բելառուսում չի բացառվում ընդդիմության ներկայացուցիչների կողմից պետական հեղաշրջում կազմակերպելու հնարավորությունը: Հնարավոր անկարգությունների ամսաթիվը նշել է պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Պետական անվտանգության կոմիտեում (ՊԱԿ) նշանակումների վերաբերյալ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲելՏԱ-ի թելեգրամյան ալիքը:

Նրա խոսքով՝ երկրում իրավիճակը շարունակում է մնալ լարված, քանի որ Արևմուտքը դեռ ձգտում է փոխել իշխանությունը և ոչնչացնել երկրի անկախությունը: Դրա համար, ինչպես ընդգծել է Բելառուսի ղեկավարը, արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում, ֆինանսավորում են ընդդիմությանը, ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, ինչպես նաև զինյալների համար հատուկ վարժանքներ են անցկացնում:

«Հեղափոխության հաջորդ փորձի ամսաթիվը սահմանադրական հանրաքվեի ժամանակաշրջանն է», - նշել է Լուկաշենկոն և ՊԱԿ-ի ղեկավարությանը կոչ արել ակտիվորեն աշխատել ծայրահեղականների բացահայտման ուղղությամբ: